ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ամառային 4 «անկարևոր» կանխատեսում

Ամառային 4 «անկարևոր» կանխատեսում
28.07.2024 | 12:47

1. Տարածաշրջանում նոր պատերազմ է հասունանում (էպիկենտրոնը՝ Լիբանան), որն անպայման անդրադառնալու է Հարավային Կովկասի վրա։

2. Թուրքիան Ադրբեջանի միջոցով կրկնապատկում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման համար դիվանագիտական ու ռազմական ճնշումը։ Իրենց ժամանակացույցով՝ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում (մինչև տարեվերջ) պետք է փորձել ստանալ այդ ճանապարհը։

3. Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում նկատելի է որոշակի սառեցում՝ լարվածության միտումով։

4. Աշնանը աշխարհաքաղաքական թեժ կռիվ է սպասվում Վրաստանում. խորհրդարանական ընտրությունները չեն սահմանափակվելու է միայն ընտրություններով։

Բոլոր 4-ը ավելացել են արդեն եղած մարտահրավերներին։

Բոլոր 4-ն էլ պայթյունավտանգ են Հայաստանի համար։

Բոլոր 4-ին էլ պետք է սկսել պատրաստվել երեկ։

Բոլոր 4-ի հանդեպ էլ անտարբերություն է։

Սակայն այս ասածներս «անկարևոր» են։ «Կարևորը» լուրջ քաղաքական մտքերն են այն մասին, թե ով է լավը, ով՝ ոչ, և թե ինչու այս անգամ էլ պայքարին չպետք է միանալ։

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 13404

Մեկնաբանություններ